Իմ նախագահության ժամանակ մամուլն ազատ էր. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Մթավարի արխիի» եթերում անդրադարձել է ներկայիս իշխանության ստեղծած պայմաններում գործող ԶԼՄ-ներին՝ համեմատելով իր նախագահության օրոք տեղի ունեցող իրավիճակի հետ.

«Մամուլը շատ ավելի անկախ էր, քան հիմա: Ամեն դեպքում, առաջատար մամուլի ղեկավարները բանտում չէին նստած, նրանց ձերբակալում չէր սպասվում, քաղաքական գործիչները ևս բանտում չէին նստած»:

Չնայած նրան, որ Սաակաշվիլիին բազմիցս մեղադրել են մամուլը ճնշելու մեջ, նա «Մթավարի արխիի» հետ զրույցում ասում է, որ մամուլն իրոք  ծանր վիճակում է հենց այսօր:

Սաակաշվիլին մեկնաբանել է նաև դատարանների գործունեությունը:

«Ինչ վերաբերում է դատարանին, մենք այնպես ենք խոսում, որ տպավորություն է ստեղծվում՝ դատարանը ծաղկել է Ռուսաց թագավորի, Էրեկլե թագավորի օրոք, Շևարդնաձեի օրոք էլ ավելի է ծաղկել, հիմա՝ առավել ևս: Մեզ մոտ էլ չի ստացվել դատական համակարգ ձևավորել», — խոստովանել է այժմ վտարանդիության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահը: