Կրոնի հարցերով գործակալությունը շնորհավորում է հայերին

Այսօր՝ հունվարի 13-ին, հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչման տոնը: Այս կապակցությամբ Վրաստանում գործող Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորել է Վիրահայոց թեմին և հայ հավատացյալներին:

«Կրոնի հարցերով պետական ծառայությունը շնորհավորում է հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Վիրահայոց թեմին և հավատացյալներին՝ ցանկանալով հաջողություններ»,- նշված է տարածած հայտարարությունում:  ​

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել և անվանակոչվել է: «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ: