Վրաստանի 220 հազար քաղաքացի օգտվել է վիզայի ազատականացումից

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի խոսքով, ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացումից մինչ օրս օգտվել է 220 հազար մարդ։

Ներկայացնելով համաձայնագրի ուժ մեջ մտնելուց հետո գրանցված արդյունքները, ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասել է Ջանելիձեն:

Նրա պարզաբանմամբ, Վրաստանից շենգենյան գոտու երկրներ այցելությունները հիմնականում զբոսաշրջային, գործնական և մշակութային ծրագրերի նպատակով են եղել:

«Վիզայի ազատականացումից օգտվել է 220 հազար քաղաքացի: Սա իսկապես մեծ հաջողություն է, մեծ հնարավորություն: Ի թիվս հիմնական այցելությունների (զբոսաշրջային, գործնական) կան նաև ԵՄ-ի երկրներում ապաստան խնդրելու բազմաթիվ դեպքեր: Դա սխալ է. ապաստան են տալիս միայն ներգաղթյալին, ում հանդեպ սեփական երկրում քաղաքական ճնշումներ կան, ոտնահարվում է նրա իրավունքները: Այդպես չի լինելու Վրաստանի դեպքում:  Անցյալ տարի Շվեդիան օրինակ Վրաստանի ոչ մի քաղաքացու ապաստան չի տվել»,-ասել է Ջանելիձեն:

Թողնել պատասխան