Վրաստանի շրջանների բնակիչները տեղեկություն են ստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասին

Վրաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նինո Բոլքվաձեն Ռուսթավի 2-ի հետ զրույցում ասել է, որ ակտիվորեն զբաղված են բնակչությանը ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվություն փոխանցելով։

Նրա խոսքով, կենտրոնն արդեն 28 հազար մարդու է փոխանցել եվատլանտյան կառույցների մասին հիմնական գիտելիքներ։

Բոլքվաձեն նշել է, որ այս տարի ևս առավել մեծ ուշադրություն է դարձվելու շրջանների բնակիչների հետ աշխատանքին։ «Միջոցառումների մեծ մասն անցկացվել են շրջաններում, հատուկ ուշադրություն է հատկացվել ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներին։ Կենտրոնի պատմության մեջ առաջին անգամ ակտիվ գործունեություն ենք սկսել նաև օկուպացված տարածքների հետ շփման գծի մոտ»,-հայտարարել է Նինո Բոլքվաձեն:

Թողնել պատասխան