Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակած անձը սպանվել է

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակած անձը սպանվել է ոստիկանության կողմից: Այս մասին տեղեկացնում է «Vesti.ru»-ն:Հիշեցնենք, որ Թուրքիայում, ժամանակակից արվեստի պատկերասրահում կրակել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա: Դիվանագետին հիվանդանոց էին տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հարձակման հետևանքով վիրավորվել է ևս 3 անձ:
Վերջերս Թուրքիայում մի քանի բողոքի ակցիա է անցկացվել: Ցուցարարները դժգոհել են Ռուսաստանի կողմից Սիրիայում տարվող քաղաքականությունից:

Թողնել պատասխան