Տնտեսության հիմնական խնդիրը դոլարից կախվածությունն է. Քումսիշվիլի

«Քաղաքականապես ձեր շահերից է բխում  խնդրահարույց հարցերի շուրջ խոսելը»,- դեկտեմբերի 13-ին նման խոսքերով  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամներին է դիմել Վրաստանի առաջին փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին դիմել: 

Քումսիշվիլին չի համաձայնվել ընդդիմադի պատգամավորներ՝ Զուրաբ Ճիաբերաշվիլիի և Ռոման Գոցիրիձեի այն հայտարարության հետ, ըստ որի  լարիի արժեզրկումը կապված է պետական բյուջեի միջոցների սխալ օգտագործման հետ: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն։

«Հասկանալի է, որ ձեր համար շահավետ է նման խնդրահարույց թեմաների շուրջ բանավեճ ծավալվել, սակայն վստահ եմ, որ ձեր խմբի մեջ եւս կգտնվեն մարդիկ, ովքեր իրատեսորեն կգնահատեն, թե ինչն է ազդում լարիի արժեզրկման վրա:

Մեր հիմնական մարտահրավերը  տնտեսության չափազանց կախվածությունն է դոլարից, ինչի նվազեցման վրա մենք աշխատում ենք:

Թողնել պատասխան