Ներքին գործերի նախարարության հետ փոխկապակցված ֆեյսբուքյան էջի («Ամեն ինչ ոստիկանության մասին») հաղորդմամբ՝ ՆԳՆ գլխավոր տեսչության պետ Դավիթ Արչվաձեն «սեփական որոշմամբ լքել է պաշտոնը և անցել կադրերի տնօրինության տակ» (այսինքն պաշտոնյան հրաժարվել է իր պաշտոնից, բայց դեռ մնում է համակարգի (տվյալ դեպքում՝ ՆԳՆ-ի) աշխատակից։
ՆԳՆ-ում կադրային փոփոխությունները սկսվել են նախարարի պաշտոնում Գեկա Գելաձեին Սուլխան Թամազաշվիլիով փոխարինելուց հետո։
Դավիթ Արչվաձեն ՆԳՆ գլխավոր տեսչության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի հունիսից։ Նրան փոխարինողի անունը դեռևս հայտնի չէ։