Բժշկական սարքավորումներ Սամցխե-Ջավախեթիին` ԱՄՆ-ից

ԱՄՆ-ն ավելի քան 65 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ է նվիրաբերել Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային կլինիկային՝ առողջական սուր ռիսկերի վաղ ախտորոշման համար։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի շրջանների բժշկական կենտրոններին:

«Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ կառավարությունը բաժանել է ավելի քան 235 հազար դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ՝ Վրաստանում հիվանդների բուժումը բարելավելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: