Ընդդիմությունը բոյկոտում է սակրեբուլոյի նիստը

Թբիլսիիի սակրեբուլոյի ամենամեծ՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցության անդամները չեն մասնակցի Թբիլիսիի սակրեբուլոյի այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստին։

Նրանք բոյկոտ են հայտարարել՝ պահանջելով ձերբակալել իրենց գործընկեր Իրակլի Էձգվերաձեի նկատմամբ բռնություն գործադրած անձանց:

«Մեր գործընկերոջ՝ սակրեբուլոյի պատգամավոր Իրակլի Էձգվերաձեի վրա խմբով հարձակվել է ավելի քան 40 մարդ, և չնայած այն բանին, որ կան բազմաթիվ տեսաապացույցներ, բազմաթիվ փաստեր, ընդամենը մի քանի հոգի են պատժվել, իսկ տասնյակ հանցագործներ, ավազակներ, դեռ մնում են անպատիժ»,- Թբիլիսիի սակրեբուլոյում կայացած ճեպազրույցում ասել է նույն խմբակցության նախագահ Իրակլի Նադիրաձեն:

Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տկղեմալաձեն լրագրողներին ասել է, որ «բոլոր բռնությունների հետաքննությունը համարժեք է, և այս դեպքում էլ, իհարկե, այդպես կլինի»։

Ի դեպ, սեպտեմբերի 22-ին Էձգվերաձեի վրա իր տան մոտ հարձակվել ու ծեծի է ենթարկվել ավելի քան 40 անձ: