Ընդդիմադիր Բերձենիշվիլին կոչ է անում խորհրդարանում բանավեճեր անցկացնել

Վրաստանի ընդդիմադիր «Հանրապետական ​​կուսակցության» առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին բանավեճի է հրավիրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին։

Ըստ Բերձենիշվիլիի՝ ինքը պատրաստ է Կոբախիձեի հետ բանավեճեր անցկացնել խորհրդարանում, բոլոր հեռուստաալիքների ուղիղ եթերում, այն հարցերի շուրջ, որոնց մասին այսօր՝ հունիսի 7-ին, խոսել է իշխող կուսակցության նախագահը։

«Վրացական երազանքի» կողմից Բերձենիշվիլի եղբայրներին ուղղված քննադատություններին անդրադառնալով՝ Բերձենիշվիլին ասել է, որ նրանք «Բիձինա Իվանիշվիլիի կողմից նշանակված մարդիկ են՝ որպես վեզիրներ»:

«Խորհրդարանի նախագահը, խմբակցության նախկին նախագահը, խմբակցության նախագահը ոչ ադեկվատ են ու ոչ կոռեկտ»,- ասել է Բերձենիշվիլին։

Նրա խոսքով, երեկ՝ հունիսի 6-ին, իր և Խաթունա Սամնիձեի վրա հարձակում գործած անձինք խոսում էին «ինքնության պաշտպանության մասին».

«Գուրամ Փալավանդիշվիլին և Կոբախիձեն՝ նույն տեքստերն են խոսում»:

Միաժամանակ, նրա խոսքով, կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ԵՄ-ն երկրին թեկնածուի կարգավիճակը չշնորհի:

Նշենք, որ հունիսի 6-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հարձակման են ենթարկվել «Հանրապետական ​​կուսակցության» առաջնորդներ Խաթունա Սամնիձեն և Դավիթ Բերձենիշվիլին։

Ինչպես «Ֆորմուլա 1» հեռուստաալիքին պատմել է Բերձենիշվիլին, հարձակվողները նրան ասել են, որ ինքը և իր եղբայրը «հայհոյում են Էրեկլե թագավորին»։

Նշենք նաև, որ վերջին շաբաթներին Էրեկլե II-ի վերաբերյալ քննարկման առարկա է դարձել «Հանրապետական ​​կուսակցության» հիմնադիր, հրապարակախոս Լևան Բերձենիշվիլիի հայտարարությունը։

Լևան Բերձենիշվիլին յութուբյան ալիքներից մեկին տված հարցազրույցում քննադատել էր Վրաստանի թագավորներից Էրեկլե II-ին:

Զուրաբիշվիլին հոմոֆոբ ցույցը «սադրանք» է որակել

Լիտվայի դեսպանը դատապարտել է դիվանագետներին ուղղված վիրավորանքը