Մայիսին բացահայտվել է անտառօգտագործման կանոնների խախտման 65 դեպք

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցներն այս տարվա մայիսին հանրապետության ողջ տարածքում ապօրինի ծառահատման և փայտանյութ գողանալու 65 դեպք են բացահայտել։

Հաղորդագրության համաձայն՝ Ազգային անտառտնտեսության գործակալության կողմից առգրավվել է 635 634 խմ տարբեր տեսակի փայտանյութ, այդ թվում՝ 262 473 խմ վառելափայտ և 373 161 խմ փայտանյութ։

Կախեթիի մարզում հայտնաբերվել է 5 խախտում, Սամցխե-Ջավախեթիում նույնպես 5 խախտում, 14-ը՝ Քվեմո Քարթլիում, 2-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 12-ը՝ Շիդա Քարթլիում, 6-ը՝ Իմերեթիում, 3-ը՝ Գուրիայում, 15-ը՝ Ռաճա-Լեչխումի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 3 խախտում։