Հարձակվել են ընդդիմադիր պատգամավորի վրա

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հարձակման են ենթարկվել ընդդիմադիր «Վրաստանի հանրապետական» կուսակցության պատգամավոր Խաթունա Սամնիձեն և նրան ուղեկցողը։

Պատգամավորն այդ մասին տեղեկացրել է սոցցանցում։

«Սա էլ եղավ: Ռուսթավելի պողոտայում երկու տղամարդ հարձակվեցին մեզ վրա և հայհոյեցին, ես չեմ կարող գրել ավելին: Ոստիկանություն եմ դիմել»,– գրել է Սամնիձեն։