Լարին կրկին արժեզրկվում է

Մեկշաբաթյա արժևորումից հետո վրացական լարին կտրուկ արժեզրկվել է:

Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 3.0500 լարիով։

Համակարգում առևտուրը սկսվել է 2.9792 փոխարժեքով:

Ազգային բանկի կողմից մայիսի 30-ին սահմանված փոխարժեքով ԱՄՆ մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.9546 լարի է։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 3.1833 լարի։