Վրաստանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 575 դեպք

Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 575 նոր դեպք, մահացել է 1 մարդ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։

Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 614 մարդ։

Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում իրականցվել է 104,996 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 95,506-ը հակագենի, իսկ 9,490-ը PCR: