2021-ին երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայացած կառավարության նիստում նշել է, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսության արագ վերականգնումը կառավարությանը թույլ է տվել էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը։ 

Ըստ վարչապետի՝ պետական ​​պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվել է մինչև 50%՝ նախատեսված 60,1%-ի փոխարեն։ Մինչդեռ բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 6,1%-ը՝ ի սկզբանե նախատեսված 7,6%-ի փոխարեն։ 

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նորայր Միսկարյան