Ձգտում են Սաակաշվիլիին հյուծված ներկայացնել բանտից հանելու նպատակով․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընկերները ցանկանում են նրան հյուծված ներկայացնել բանտից հանելու նպատակով։ Խորհրդարանի բակում Շալվա Պապուաշվիլին լրագրողներին ասել է, որ կառավարությունն ու բժիշկները ցանկանում են, որ Սաակաշվիլին առողջ լինի։

«Երբ չես ենթարկվում բժիշկներին և չես ընդունում նրանց նշանակած դեղամիջոցները, կարող ես առողջական խնդիրներ ունենալ… Միխեիլ Սաակաշվիլին և նրա ընկերները, որոնք, փաստորեն, նրա ամենամեծ թշնամիներն են, չեն ուզում, որ նա կրի պատիժը: Ինքը պարզապես չի ուզում բանտում մնալ։

Մեկ տարուց ավելի է, ինչ հետեւում ենք նրան՝ փորձելով պատժից խուսափելու պատճառ գտնել… Պետության և բժիշկների շահերից է բխում, որ նա առողջ լինի։ Նրա ընկերներին ձեռնտու է նրան հնարավորինս թուլացնել, որպեսզի ինչ-որ կերպ գուցեև ստացվի բանտից հանել նրան»,- ասել է Պապուաշվիլին։

Կարդացեք նաև՝

Սաակաշվիլին հեռավար մասնակցում է դատավարությանը