Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

ԱՄՆ-ի առաջնորդի կարծիքով, ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելուց հետո, երկրում պարտադիր է անվտանգության գոտու ստեղծումը, որը կբաժանի քրդական կազմավորումների և Թուրքիայի բանակի դիրքերը: Թրամփը զգուշացրել է նաև քրդերին, որպեսզի նրանք չսադրեն Անկարային:

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եփրատի արևելքում գտնվող սիրիական քրդերի դեմ լայնածավալ գործողություն իրականացնելու մասին:

Հատկանշական է, որ Թուրքիան Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդերին, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, ընդունում է որպես ահաբեկիչներ: