Պայթյունից տուժածներին քաղաքապետարանն ապաստան է տվել

Մեծ Դիղոմիում երեկ տեղի ունեցած պայթյունից հետո հյուրանոցներում 27 անձ է տեղավորվել: Այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

«Բոլոր նրանք, ովքեր դիմել են մեզ, ապահովված են սնունդով և ապաստանով»,-ասվում է հայտարարությունում:

Քաղաքապետարանը նաև տեղեկացնում է, որ պայթյունից հետո 46 տուժող կարողացել է շենքից դուրս բերել անձնական իրերը:

Հիշեցնենք, որ Մեծ Դիղոմիում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 անձ է զոհվել, որոնցից մեկն անչափահաս: