Իրական երթևեկության պայմաններում գործնական քննության 2025 թվականի երկրորդ փուլում անցկացվել է մոտ 160 հազար քննություն, որոնցից մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդը (19%) հաջողությամբ են հանձնել ։
Դրա մասին են վկայում «Ազատություն» ռադիոկայանին Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տրամադրած տվյալները։
Սպասարկման գործակալությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ սա ռեկորդային ցուցանիշ է, ինչը վկայում է համակարգի գերծանրաբեռնվածության մասին։