«Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը». Հասմիկ Մուրադյան

Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Հասմիկ Մուրադյանի հեղինակած էսսեին:

Թվում է թե հերթական թվացող մի պատմություն է, բայց ինձ համար շատ կարևոր ու նշանակալից փուլի մի սկիզբ էր:

Աշխատանք գտնելու իմ առաջին փորձը կապել էի ապագա մասնագիտությանս ընտրության հետ: Ձախողեցի:

Ողջույն, ես Հասմիկն եմ, 19 տարեկան: Սովորում եմ Թբիլիսիի Պետական Համալսարանում: Ապագա մասնագիտությանս մասին դեռ կխոսեմ, իսկ հիմա ուզում եմ պատմել իմ պատմությունը, թե ինչպես չնայած ձախողված իմ առաջին փորձին, որի հետ կար կապված մի մեծ նպատակ և որը պարունակում էր մանկության մի մեծ երազանք, դարձավ հիասթափության պատճառ: Հենց այստեղից է սկսվել ամեն ինչ:

Ամիսներ առաջ Ալիք Մեդիայում հայտարարված ստաժավորումը երազանքս իրականություն դարձնելու մի փոքրիկ միջոց թվաց:

Կապել էի իրարից ծայրահեղ տարբեր երկու իրականություններ: Չգիտեմ ինչու մասնագիտությանս ընտրությունը կախված էր ինձ համար այն ժամանակ որոշիչ թվացող պատասխանից: Սպասելիքները իրականություն չդարձան, սակայն անհաջողելը հիասթափության փոխարեն ոգևորության խթան հանդիսացավ: Կյանքի յուրաքանչյուր ձախողում մեզ ստիպում է կայանալ, աշխատել ինքներս մեզ վրա և դառնալ մեր իսկ կատարելագործված տեսակը:

Մեր ապագան մեր ձեռքերում է, իսկ իմ ձեռքերում գտնվող ապագան միշտ պայծառ է: Նպատակներին հասնելու գաղափարը չպետք է կախված լինի անորոշ հարցերից: Մենք պարտավոր ենք հասնել մեր նպատակին, հաշվի չառնելով ոչ մի խոչնդոտ:

Երբեմնի այն միտքը, որ էլ չեմ վերադառնա լրագրությանը փոխվեց, որովհետև նպատակին հասնելու ճանապարհին հանդիպած խոչնդոտը օգնեց հասկանալ, որ այն միակը չի լինելու ու նման արգելքների, որ կարող են դառնալ հիասթափության պատճառ դեռ շատ կհանդիպեմ: Հիմա ես, ավելի քան երբևէ, գիտեմ լրագրության դերը իմ կյանքում և չնայած բոլոր հանգամանքներին այն ինձ համար մնում է սիրելի մասնագիտություն։

Ուրախ եմ, որ ապրելով Վրաստանում և համարվելով էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ, ունեմ հնարավորություն ստանալ բարձրագույն կրթություն և դառնալ սիրելի մասնագիտության լավագույն մասնագետ:

Ուզում եմ, որ իմ փորձը ոչ միայն իմ այլև շատերի համար դառնա օրինակ` նպատակը ցանկանալ իրականություն դարձնել և հաստատուն քայլերով դեպի այն գնալ:
Սա մի փոքրիկ պատմություն էր այն մասին թե ինչպես մեզ համար կարևոր որոշումները չպետք է կապենք կյանքում պատահող անցողիկ դեպքերից։
Մեր որոշումները պետք է հստակեցնենք ինքներս մեզ հետ․․․

Հեղինակ՝ Հասմիկ Մուրադյան,

Ծալկա, գ․ Դարակով

Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքներին։