2 նոր դեպք, 4 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով:

Հունիսի 26-ի դրությամբ՝ երկրում վարակվծների ընդհանուր թիվը 919 է: Նոր տվյալները հրապարակված են կառավարության հատուկ՝ stopcov.ge կայքում: 4 նոր ապաքինված կա, ընդհանուր թիվը՝  780:

Կարանտինում 2687 մարդ է, ստացիոնարում՝ 260:

Վրաստանում կորոնավիրուսից մահվան 14 դեպք է գրանցվել:

Արտերկրում վարակվել ու Վրաստանում բուժում է  ստանում 3 մարդ: