Բաքրաձեն հանդիպել է Լանչխութիի բնակիչներին

«Եվրոպական Վրաստան»-ի նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հանդիպել է Լանչխութիի (Գուրիայի շրջան) բնակիչներին, ծանոթացել նրանց խնդիրներին:

Կուսակցության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, բնակիչները Բաքրաձեին տեղեկացրել են միջատների կողմից ոչնչացված բերքի, չիրականացված բանկային պարտականությունների, սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների մասին:

«Խնդիրների լուծման ճանապարհներ փնտրելուց զատ Բաքրաձեն իր աջակիցներին հայտնել է նախընտրական ծրագրի առաջնահերթությունների մասին՝ կենսաթոշակների և սոցիալական օգնության ավելացում, արտասահմանում ուսանողների ուսման ֆինանսավորում․․․»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում: