Ըմբիշ Զուրաբ Դաթունաշվիլին՝ Եվրոպայի չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած  ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Վրաստանի հավաքականը վերադառնում է չեմպիոնական տիտղոսով։ 80 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Զուրաբ Դաթունաշվիլին եզրափակիչ փուլում 4:2 հաշվով հաղթել է Ռադիկ Կուլիեւին (Բելառուս):

Հատկանշական է, որ Դաթունաշվիլին Եվրոպայի չեմպիոն է դառնում արդեն 2-րդ անգամ։  Անցյալ տարի նա հաղթել է 75 կգ քաշային կարգում:

 

Թողնել պատասխան