Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը   պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ: 

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ մայիսի 8-ին Սպիտակ տանը Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Օրակարգում վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի քննարկումն է:

Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսի հետ,  կայցելի նաև ԱՄՆ սենատ:

Կվիրիկաշվիլին այցի ավարտին կհանդիպի նաև ԱՄՆ-ի ոչ կառավարական կազմակերպությունների եւ առաջատար փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան