Ճանապարհ, գրքեր, սահման. ՀՀ դեսպանի այցը Աղքյորփի գյուղ

Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Աղքյորփիի բնակիչների հետ. ներկա էին նաև Չանախչի գյուղի բնակիչները:

Աղքյորփի գյուղի բնակիչներն առանձնացրեցին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ճանապարհի անմխիթար լինելը, այդ թվում նաև դեպի ՀՀ սահման տանող ճանապարհը, դասագրքերի և Հայաստանում սովորող ուսանողների ունեցած խնդիրները:

«Եթե դեսպան Սմբատյանը Հայաստան այցելի Սադախլո-Աղքյորփի-ՀՀ սահման ճանապարհով, ապա ճանապարհը հաստատ կսարքվի», — դեսպանի հետ հանդիպմանը կատակով ասացին  աղքյորփեցիները:

Դեսպան Սմբատյանն իր հերթին խոստացավ հետևողական լինել հնչեցված խնդիրներին՝ ըստ հնարավորության, լուծում տալ: