Հին Թիֆլիս․ Վերցխլիս (Արծաթե), Սուլթնիշնիս (նախկին Հակոբ Հակոբյան), Եթիմ Գուրջի փողոցներ

«Ալիք մեդիայի» «Հին Թիֆլիս» շարքում ներկայացնում ենք Վրաստանի մայրաքաղաքի պատմական փողոցներն ու կառույցները։

Վերցխլիս (Արծաթե), Սուլթնիշնիս (նախկին Հակոբ Հակոբյան), Եթիմ Գուրջի․ Թբիլիսիի գողտրիկ անկյուններից մեկում՝ արդեն շուրջ մեկ ու կես դար ամուր կանգնած են այս շինությունները՝ պերճությամբ աչք ծակող պատշգամբներով, դարպասներով ու դռներով։ 19-րդ դարավերջին կառուցված բնակելի այս տներն այսօր էլ հսկում են Հին Թիֆլիսի անդորրն ու իրենց սրտում կրում մի մեծ ժամանակաշրջանի ողջ պատմությունը։