Սահմանադրական դատարանը կքննի գաղտնալսումների հարցով գործը

Վրաստանի սահմանադրական դատարանը այսօր կշարունակի քննել այսպես կոչված գաղտնալսումների հետ կապված հայցը:

Խորհրդարանի դեմ հայցը ներկայացրել են Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և երկրի մի խումբ քաղաքացիներ:

Բողոքի պատճառ են հանդիսանում օրենսդրական այն նորմերը, որոնք վերաբերում են Վրաստանի Օպերատիվ-տեխնիկական գործակալություն կողմից գաղտնալսումների իրականացման իրավասությանը, ինչպես նաև գաղտնալսումներ իրականացնելու նպատակով համապատասխան տեխնիկական հնարավորություն ունենալուն:

Հայցվորները պնդում են, որ մասնագիտության բերումով հետաքրքրված անձը՝ ծառայության աշխատակիցը, չպետք է հեռախոսային խոսակցությունները, էլեկտրոնային հաղորդագրությունները գաղտնալսելու համար ունենա անմիջական ուղիղ կապ, ինչպես նաև անձնական տվյալներ պատճենավորելու ու պահելու հնարավորություն, ինչը կարող է օգտագործել անձնական շահերի համար:

Ի դեպ, գաղտնալսումների մասին օրենքն արդեն մի քանի տարի է դարձել է վրաստանյան ներքաղաքական կյանքի աղմկահարույց օրենսդրական հարցը։