Գերազանցիկ աշակերտների համար նախատեսված համակարգիչներն արդեն ձեռք են բերվել

Վրաստանի հանրային և մասնավոր դպրոցների աշակերտները, ովքեր 2019-2020 և 2020-2021 ուսումնական տարում գերազանց առաջադիմությամբ ավարտել են իններորդ դասարանը, դեռ սպասում են պետության կողմից խրախուսական նվերների՝ համակարգիչների փոխանցմանը։

Վրաստանի ԿԳՆ-ն հայտնել է, որ համակարգիչներն արդեն ձեռք են բերվել, որոշ դպրոցների արդեն ուղարկվել են, իսկ փոխանցումը կավարտվի ամենաուշը 2022-2023 ուսումնական տարվա սկզբին։

Պետությունը համակարգիչներ է գնել 2019-2020 և 2020-2021 ուստարվա 9-րդ դասարանն ավարտած շուրջ 9 հազար աշակերտի համար։

Նշենք, որ վերոնշյալ խրախուսական ծրագիրը նախատեսված է այն աշակերտների համար, որոնց տարեկան գնահատականը (միջին թվաբանական) 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում 10 է։