Ընդդիմության պլանավորած բողոքի ցույցը չի կայանա

Վրաստանի ընդդիմության՝ մայիսի 15-ին ծրագրած բողոքի ցույցը չի կայանա: Այս մասին հայտարարել է Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան: Ըստ նրա՝ նման ցույց անցկացնելն այս պահին նպատակահարմար չէ, դա այնպես էլ պարզ էր:

Հիշեցնենք, մայիսի 15-ին ընդդիմությունը Ռուսթավելիի պողոտայում  ծրագրում էր ցույց անցկացնել, քաղաքական գործիչների խոսքով՝ նրանք անցնելու էին աշխատանքի արտակարգ ռեժիմի: Շարլ Միշելի համաձայնագիրը ստորագրելուց հետո, սակայն, այս մասին խոսակցությունները դադարեցին: Վրաստանի քաղաքական դաշտում այս պահին քննարկումներ են՝ արդյո՞ք Միացյալ ազգային շարժումը կմտնի խորհրդարան: Որոշ քաղաքական գործիչներ կողմ են սրան, որոշները՝ ոչ: Օրեր առաջ փաստաթուղթը որպես անհատ ստոգրած ՄԱՇ պատգամավոր Սալոմե Սամարդաշվիլին վերջնականապես լքեց կուսակցությունը: