Վրաստանում առաջիկայում կպատվաստվեն նաև չինական մեկ այլ՝ «Սինովակ» պատվաստանյութով

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվանից Վրաստանում կսկսվեն չինական մեկ այլ՝ «Սինովակ» տեսակի պատվաստանյութով պատվաստումները:

Նրա խոսքով՝ «Սինովակը» սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլտվությանը, սակայն Գամկղրելիձեի խոսքով,  պատվաստանյութը բավականին լավ նախնական գնահատում ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտական ​​փորձագետների կոմիտեի կողմից:

«Հարցը քննարկվել է Իմունիզացիայի խորհրդի վերջին նիստում: «Սինովակ»-ը երկրորդ չինական պատվաստանյութն է, որով Չինաստանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Չինաստանը այս պատվաստանյութի 100,000 դեղաբաժին է նվիրել Վրաստանին: Աշխարհում այս պատվաստանյութով արդեն պատվաստվել է ավելի քան 100 միլիոն մարդ՝ ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում: Հետևաբար, այս պատվաստանյութի կիրառումը նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ»,- ասել է Գամկղրելիձեն: