Ջավախքում պատվաստման թեմայով տեղեկատվական հանդիպումներ են սկսվել

ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ` Սամցխե Ջավախքում մեկնարկել են տեղեկատվական հանդիպումներ:

Հանրային առողջության կենտրոնի առաջատար մասնագետների, փորձագետների,  հայտնի վարակաբանների, սրտաբանների, մանկաբույժների, պատասխանատու այլ անձանց  մասնակցությամբ հանդիպում-քննարկումներ են ընթանում հասարակության տարբեր շերտերի հետ: Հանդիպումների հիմնական նպատակը Քովիդ 19-ի պայքարի, մասնավորապես` պատվաստման  հետ կապված` բնակչության բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալն է:

  Արդեն անցկացվել է առաջին հանդիպումը` հոգևորականների մասնակցությամբ: Վրաստանում ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի ներկայացուցիչ Խասան Խալիլը թվիթեյան իր էջում անդրադարձել է ջավախքյան հանդիպումներին, լուսանկարներ հրապարակել` հոգևորականների հետ հանդիպումից ու մակագրել` «Վերադարձել ենք Ախալքալաք, այս պահին շատ հետաքրքիր հանդիպում ենք ունենում հոգևոր առաջնորդների հետ ՝ քննարկելու իմունացման և COVID-19-ի հետ կապված թեմաները»:

Լուսանկարը` Խալիլի թվիթերից