Քաղաքապետարանը Սարալիձեին հորդորում է լքել տարածքը․ Ամանորի տոնածառը պետք է տեղադրվի

Խորավայի փողոցում սպանված անչափահաս դպրոցականի հայրը՝ Զազա Սարալիձեն քաղաքապետարանից գրություն է ստացել, որում քաղաքային իշխանությունները հորդորում են նրան ակցիան տեղափոխել այլ վայր։

Նոյեմբերի 5-ին ստացած նամակում ասված է, որ դեկտեմբերի 7-ից ակցիան պետք է տեղափոխել այլ վայր, քանի որ խորհրդարանի շենքի մոտ Ամանորի գլխավոր տոնածառը պետք է տեղադրվի։

Սարալիձեն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ չեն պատրաստվում լքել տարածքը: «Ոչ մեկին չենք խանգարում, թող կանգնեցնեն տոնածառը: Մեր զավակներին սպանել են, մենք պայքարելու ենք մինչև գործերը կոծկողները չպատժվեն»,- ասել է Սարալիձեն:

«Մենք չենք խանգարի այն երեխաներին, ովքեր այստեղ պետք է ուրախանան: Մեր ակցիան վերաբերում է նաև նրանց պաշտպանությանը: Նույնիսկ մեկ քայլ անել չենք պատրաստվում մինչև մեր հարցերին պատասխան չտրվի», — հայտարարել է Մաչալիկաշվիլին, որը միացել է Սարալիձեին և պայքարում է Պանկիսիում սպանված որդու գործը բացահայտելու համար: Փոխանցում է liberal.ge-ն։