Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շաբաթ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին նվիրված միջոցառումների շաբաթը կմեկնարկի հունիսի 1-ից և կշարունակվի մինչև հունիսի 6-ը:

Ըստ քաղաքապետի՝ մանկական միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի երեք մեծ պուրակներում:

«Քաղաքապետարանը նախատեսել է տարբեր տեսակի միջոցառումներ։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայությունը, Սաբուրթալոյի, Վակեի և Նաձալադևիի շրջանային խորհուրդները համատեղ կազմակերպել են Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքի երեք խոշոր այգիներում՝ Վասո Գոդզիաշվիլիի անվան այգում, Մզիուրի այգում և Վետերանների մշակույթի և հանգստի այգում (Կիկվիձեի այգի)»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կալաձեի խոսքով, միջոցառման ընթացքում կներկայացվի մանկական ստուդիաների համերգ։ Ողջ օրվա ընթացքում երեխաների համար կանցկացվեն տարբեր ժամանցային միջոցառումներ։

Բացի այդ, հունիսի 1-6-ը Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ և Ուսանողների և երիտասարդության ազգային պալատի կազմակերպմամբ Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կբացվի Գոգի Թոդաձեի անվան մանկապատանեկան միջազգային թատերական փառատոնը։

Շաբաթվա շրջանակներում հունիսի 4-ին Թբիլիսիի կրկեսում կանցկացվի մանկական փառատոն։

Միջոցառումներին մասնակցությունն անվճար է:

«Ուզում եմ դիմել ծնողներին, եղեք ակտիվ, հունիսի 1-ին կարող եք ձեր երեխաներին բերել տարբեր միջոցառումների, որոնք կտևեն մեկ շաբաթ»,- ասել է Կալաձեն։