Դեկտեմբերի 16-ին Վրաստան կժամանի Նիկոլա Սարկոզին

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը կմասնակցի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

Ինչպես հայտնում է interpressnews լրատվականը, վրացական կողմին երդմնակալության արարողությանը Նիկոլա Սարկոզիի մասնակցությունն արդեն հաստատել են:

Զուրաբիշվիլիի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Թելավի քաղաքում: Արարողությանը կմասնակցեն նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, մի շարք երկրների խորհրդարանների նախագահներ և արտաքին գործերի նախարարներ: