Փարվանայի լեռնանցքում երթևեկությունն արգելված է

Բարդ եղանակային պայմանների՝ ձնաբքի և մերկասառույցի պատճառով միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկատվությունը տարածել է  Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը:

Ճանապարհի մնացած հատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը ազատ է: