Արցախի դրոշը՝ «Արսենալ» — «Քարաբախ» խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հաղթեց ադրբեջանական «Քարաբախ»-ին:

Խաղի ընթացքում ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, հայ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ և վազեց դեպի Հայաստանի հավաքականի ավագ և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Անվտանգության աշխատակիցները հասցրին կանգնեցնել հայ երիտասարդին։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չէր մասնակցել Ադրբեջանում կայացած թիմերի առաջին դիմակայությանը։

Նյութը՝ Vnews-ից: