Բոլնիսիի շտապ օգնության աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել. վարակվածը Բոլնիսիի շտապ օգնության աշխատակից է:

Չորս պացիենտ ապրիլի 15-ին կորոնավիրուսի թեստ էին հանձնել, նրանցից միայն մեկի մոտ է հաստատվել:

«Երիտասարդ կին է, մոտ 30 տարեկան: Նա կապ է ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ: Մենք սպասում ենք, որ նրան Թբիլիսի տեղափոխեն», — ասել է «Ջեո հոսպիտալ» կլինիկայի տնօրենը:

Նշենք, որ ապրիլի 14-ին էլ Բոլնիսիի շտապ օգնության 5 աշխատակցի մոտ էր կորոնավիրուս հաստատվել: