«Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության անդամները հանդիպել են Շալվա Նաթելաշվիլիին

«Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության անդամները հանդիպել են Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի հետ: Քննարկումներն ընթացել են ընդդիմության առաջիկա պլանների վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, Շալվա Նաթելաշվիլին միանում է միավորված ընդդիմության վերջնագրին:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ համամասնական ընտրական կարգով:

Միավորված ընդդիմությունը խորհրդակցությունների փուլում է և իշխանությանը վերջնագիր է ներկայացրել մինչև դեկտեմբերի 16-ը: Հաղորդում է Rustavi2-ը: