Փոխե՛ք ձեր որոշումը. ընդդիմադիր գործիչը` պատրիարքարանին

«Նոր Վրաստան» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն դիմում է Վրաստանի պատրիարքարանին և կոչ անում, որ փոխեն որոշումն ու հոգ տանեն մարդկանց առողջության մասին, քանի որ երկիրը չափազանց ծանր համավարակի դեմ է պայքարում:

«Այսօր Ավագ հինգշաբթին է և անիմաստ է դիմել իշխանությանը, ուստի ցանկանում եմ դիմել պատրիարքարանին, ևս մեկ անգամ մտածեք, շատ ծանր հիվանդության դեմ ենք պայքարում: Բոլոր համաճարակաբանները, բոլոր բժիշկները, նույնիսկ առողջապահության նախարարն է ասում, որ ծանր վիճակում ենք և վիրուսը լուրջ վտանգ է երկրի համար: Խնդրում եմ, մտածեք ևս մեկ անգամ: Հիմա ժամանակը չէ, որ Աստծուն փորձենք: 21:00-ից առավոտյան 06։00-ն մարդկանց եկեղեցու բակում փակելը՝ համարում եմ սխալ պահվածք»,- հայտարարել է Վաշաձեն: