Վրաստանն ու ՌԴ-ն կքննարկեն «բաց երկնքի» մասին պայմանագիրը

Փետրվարի 26-ին Վիեննայում Ռուսաստանը եւ Վրաստանը կսկսեն քննարկումներ անցկացնել կողմերի միջեւ «բաց երկնքի» քաղաքականություն հաստատելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղվելով ռազմադիվանագիտական աղբյուրների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ РИА Новости-ին տեղեկացրել էր, որ 2018 թվականից «բաց երկնքի» քաղաքականության մասին պայմանագրով նախատեսված այսպես ասած դիտորդական չվերթները գտնվում են դադարեցման եզրին, քանի որ Վրաստանը չի ցանկանում բացել իր օդային տարածքը ռուսաստանյան դիտորդական ինքնաթիռների համար: РИА Новости-ն մասնավորապես հաղորդում է, որ ըստ իր աղբյուրների, հարցում Թբիլիսիի հետևում ԱՄՆ-ն է կանգնած։

«Բաց երկնքի» քաղաքականության մասին համաձայնագիրը 1992 թվականին ստորագրվել է 23 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն թույլ է տալիս միմյանց երկրների օդային տարածքով թռիչքներ իրականացնել ռազմական գործողությունների վերահսկման նպատակով։

Փոխանցում է Վրաստանի հանրային հեռարձակողը։

Թողնել պատասխան