Հուշագիր Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների միջև

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ, տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանը:

Նշվում է, որ կողմերը խոսել են տարբեր ուղղություններով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման մասին։

Ուշադրություն է դարձվել երկու երկրների օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության խորացմանը, ինչը հաստատվել է համագործակցության հուշագրի ստորագրմամբ։

Քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները. հանդիպումից հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն խոսքով, ստորագրված հուշագիրը հանձնաժողովների միջև խորհրդարանական համագործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի և ինստիտուցիոնալ տեսք կտա․

«Սա շատ կարևոր որոշում է, քանի որ այս տարի մենք նշում ենք դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը, սակայն Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն»։

Ըստ նրա՝ հուշագրի շրջանակներում երկու երկրների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները համատեղ հանդիպումներ կանցկացնեն և փորձի փոխանակում կունենան տարբեր ոլորտներում։

Տեղեկության համաձայն, կողմերը հույս են հայտնել, որ նման հանդիպումներն ավելի մեծ օգուտ կբերեն երկու երկրներին և կխորացնեն հարաբերությունները երկրների և օրենսդիր մարմինների և միջև։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ընդգծել է, որ Վրաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, որն արձանագրված է ՀՀ կառավարության 2021-2022 թվականների գործողությունների ծրագրում։

«Վստահ եմ, որ մեր հարաբերությունները և ստորագրված հուշագիրը խթան կհանդիսանան հարաբերությունների խորացման համար։ Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք տարածաշրջանի անվտանգության հարցեր։ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի անվտանգությամբ: Այս համատեքստում Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների նոր փուլի անցումն այդ անվտանգության երաշխիքն է։ Մեր վրացի գործընկերները հայտնեցին իրենց պատրաստակամությունն ու անկեղծ կամքը, որ Վրաստանը միջնորդի դեր ստանձնի հայ-ադրբեջանական հարաբերություններում»,- ասել է Աղաջանյանը։

Երկու երկրների օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ այսօր կայացած հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովների անդամները։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Վրաստանում է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում։