Վրաստանից Սենեգալ է արտահանվել 63․578 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. տեղական արտահանման ծավալն աճել է 11 մլն 312 հազար 684%-ով։ Այս տեղեկությունը, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների հիման վրա, տարածել է BusinessPressNews լրատվամիջոցը՝ նշելով, որ 2026 թվականի հունվար-հունիսին Վրաստանից Սենեգալ է արտահանվել 63․578 միլիոն ԱՄՆ դոլարի տեղական արտադրության ապրանք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր ընդամենը 600 դոլարի ապրանք։
Հրատարակության փոխանցմամբ՝ Վրաստանը Սենեգալում ամենամեծ քանակությամբ վաճառել է․
• Նավթ և նավթամթերք՝ 62․780 միլիոն ԱՄՆ դոլար
• Հանքային կամ քիմիական, ազոտական պարարտանյութեր՝ 444 հազար ԱՄՆ դոլար
• Կոճապղպեղ, զաֆրան, ուրց, դափնու տերև, կարի և այլ համեմունքներ՝ 274․1 հազար ԱՄՆ դոլար
• Ջրեր, ներառյալ հանքային և գազավորված, շաքարի հավելումներով՝ 79․1 հազար ԱՄՆ դոլար։