Հանրահավաք՝ ի աջակցություն Վրաստանի եվրաինտեգրմանը. լուսանկարներ

Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնած հանրահավաքը։ Հանրահավաքին մասնակցում էին քաղաքական տարբեր կուսակցություններ ներկայացնող գործիչներ,  Վրաստանում Եվամիության դեսպանը և այլոք։

«Այսօր մենք եկել ենք այստեղ անպատրաստ, անկազմակերպ, սա է իմ նպատակն ու ընտրությունը չէ, որ այստեղ լիներ այն, ինչին սովոր ենք՝ այսինքն ինչ-որ քաղաքական կուսակցությունների հանդիպում։

Այսօր այստեղ քաղաքացիներ են ովքեր ուզում են արտահայտել իրենց կարծիքը, մենք հավատում ենք որ Վրաստանի ճակատագիրը ԵՄ ինտեգրումն է, և ուզում էինք դա ցույց տալ դա: Ցավոք, հիմա մենք շատ չենք ցույց տալիս, որ եվրոպացի ենք և շարժվում ենք դեպի Եվրոպա», — ասել է նախագահը։

Նախագահը նշել է, որ այսօր հասարակ քաղաքացի է.

«Ես այսօր այստեղ նախագահը չեմ, ես այն քաղաքացիներից եմ, ով սիրում է այս երկիրը և հավատում է, որ այս երկիրը բացի եվրաինտեգրումից այլ ուղի չունի։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այս հեռանկարը իրականություն դառնա», — ասել է Զուրաբիշվիլին։

Հանրահավաքի ժամանակ բաժանվել են Եվրոպական միության, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դրոշները, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության դրոշների պատկերով փուչիկներ՝ ի աջակցություն Վրաստանի Եվրաինտեգրմանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ քաղաքացիներին կոչ է արել հավաքվել` «Եվրոպային ցույց տալու մեր միասնությունը»։

Այսօրվա հանրահավաքին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չի միացել։ Հանրահավաքին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Վրաստանում Եվրամիության դեսպանը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները։ Ընդդիմությունից հանրահավաքին միացել են «Լելոն», «Քաղաքացիները» և «Հանուն արդարության» քաղաքական կուսակցությունները։