Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկու տարածքներ ստացել են կենսոլորտային արգելոցի կարգավիճակ

Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ երկու տարածքներ ստացել են կենսոլորտային արգելոցի կարգավիճակ։ Վրաստանի կառավարության կողմից ներկայացրած այս անվանակարգը, արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես  ճանաչել է «Դեդոփլիսծկղարոյի կենսոլորտային արգելոցը» և «Ալազանի երեք կենսոլորտային արգելոցը» (Թուշեթի) և ներառել այն կենսոլորտային արգելոցների միջազգային ցանկում։

Որոշումն ​​ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» միջազգային համակարգող խորհրդի 34-րդ նստաշրջանի շրջանակներում։
Նշենք, որ առ այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ մի տարածք չի ունեցել կենսոլորտային արգելոցի կարգավիճակ: