Թալանել են վրացի ֆուտբոլիստի Նեապոլում գտնվող տունը

Թալանել են Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող վրացի ֆուտբոլիստ, այժմ իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի խաղացող Խվիչա Կվարացխելիայի տունը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport իտալական հրատարակությունը։

Լրատվականի փոխանցմամբ, գողացել են վրացի ֆուտբոլիստի Mini Cooper Countryman մակնիշի ավտոմեքենան։

Corriere dello Sport-ը նշել է, որ դեպքի պահին մարզիկը տանն է եղել, սակայն կողոպտիչներին չի նկատել։

Կվարացխելիան գողության մասին արդեն հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն։