Երեկվա օրը համառոտ. մայիսի 15

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան այցելությունների թվով Հայաստանը երրորդ տեղում է՝ 182,5 հազար այցելու։

Geostat-ի տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 6 մլրդ 491 մլն դոլար։

Մայիսի 15-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, որով չեղարկվել է Վրաստանի հետ 2000 թվականից գործող վիզային ռեժիմը:

Թբիլիսիի Սվանեթի թաղամասի Արթվինի փողոցում պատի ամրացման աշխատանքների ժամանակ հենապատը փլուզվել և տեղում աշխատող երկու հոգու կյանք է խլել։

Մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, խորհրդարանի մոտ «Չեղարկել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը» կարգախոսով հանրահավաք է տեղի ունեցել:

2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 3,4 տոկոսով և կազմել 17,3 տոկոս։

Վրաստանի օդանավակայանների միությունը պարզաբանել է, որ ՌԴ-Վրաստան չվերթերը կիրականացնեն միայն պատժամիջոցների չենթարկված ռուսական ավիաընկերությունները։

Տուրիզմի մասնագետ Մաիա Մուրաչաշվիլիի խոսքով, քարանձավների և կիրճերի մուտքավճարները թանկացել են:

Վրաստանի ընդդիմադիր յոթ կուսակցություն համատեղ հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Վրաստանը գտնվում է միջազգային մեկուսացման եզրին:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահեցրել է, որ Դանիայի Թագավորությունը կլինի Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուժեղ աջակիցը:

Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրիի մունիցիպալիտետի Սուրամի հանգտավայր համարվող ավանի փշատերև ծառերով տարածքը բետոնապատվել է:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) փոխանցմամբ՝ փոփոխվել են 2023-2024 ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին դասարանցիների գրանցման և դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները։