Սուրամիի փշատերև ծառերով տարածքը բետոնապատվել է

Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրիի մունիցիպալիտետի Սուրամի հանգտավայր համարվող ավանի փշատերև ծառերով տարածքը բետոնապատվել է:

Այսօր՝ մայիսի 15-ին, բետոնապատված տարածքը պատկերող լուսանկարը տարածվել է ֆեյսբուքում: Լուսանկարում երևում է, որ ծառերն ամբողջությամբ բետոնով են պատված, ինչը նշանակում է, որ հողը չի կարող խոնավություն ստանալ, որն էլ ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ծառերի չորացմանը։

Սուրամիում քաղաքապետի ներկայացուցիչ Իրակլի Չադունելին batumelebi-ին հայտնել է․

«Ինչպես երևում է փշատերևներն այս շաբաթ-կիրակի են բետոնապատվել, քանի որ մինչ այդ նման բան չենք նկատել։ Անցյած շաբաթ, երբ ես շրջայցի էի այնտեղ, բետոնապատում չի եղել»:

Նրա խոսքով, բետոնապատվել է բակը, որը միանում է կենտրոնական ճանապարհին: Չադունելին չի հստակեցրել, թե ով է տարածքը բետոնապատել, սակայն վստահեցրել է՝  գործը կքննվի։

Ի դեպ, Սուրամին Վրաստանի կարևոր հանգստավայրերից է, որն առանձնանում է իր փշատերև անտառներով։