Հոգևորականները պատադիր զինվորական ծառայություն կանցեն

Հոգևորական ծառայությունն այլևս պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու հիմք չէ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն:

Ըստ ՊՆ փոխնախարարի՝ բոլոր կրոնների ներկայացուցիչները պարտավոր են ծառայել բանակում, և ոչ մի դավանանք չի ունենա հայեցողական պայմաններից օգտվելու հնարավորություն։ 

Գիորգաձեն նշել է, որ հոգևորականները հնարավորություն կունենան անցնելու ոչ զինվորական՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն, որի պայմանները սահմանվում են համապատասխան օրենսդրությամբ։

Ի դեպ, 2022 թվականի վերջին Վրաստանի ՊՆ-ն նախաձեռնել է Պաշտպանության օրենսգրքի նախագիծը, որը նախատեսվում է քննարկել և ընդունել խորհրդարանի գարնանային նստաշրջանում։

Պարտադիր զինվորական ծառայությունը՝ միայն ՊՆ-ում