Ինչքա՞ն կկազմի լեռնային վայրերում բնակվողների կենսաթոշակը

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ից Վրաստանում տարիքային կենսաթոշակը բարձրացել է։

Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը բարձրացել է 40 լարիով, իսկ 70 և բարձր տարիքի քաղաքացիների համար՝ 65 լարիով։

Ի դեպ, բարձրլեռնային բնակավայրերում բնակվող մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը բարձրացել է 43 լարիով, իսկ 70-ից բարձր անձանց կենսաթոշակը՝ 80 լարիով:

  • մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը կկազմի մինչև 300 լարի,
  • 70 և բարձր տարիքի թոշակառուների կենսաթոշակը կկազմի մինչև 365 լարի,
  • բարձրլեռնային բնակավայրերում բնակվող մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը կկազմի մինչև 355 լարի,
  • բարձրլեռնային բնակավայրերում բնակվող 70 տարեկան և բարձր տարիքի տարեկան անձանց կենսաթոշակը կկազմի մինչև 440 լարի։