Մեծ Բրիտանիայի դեսպանն անդրադարձել է Գվարամիայի բանտարկության տարելիցին

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը Twitter-յան իր միկրոբլոգում անդրադարձել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալության տարելիցին։

Ըստ Քլեյթոնի՝ բազմազան լրատվամիջոցները, ազատ ու արդար դատարանը և նրանց առջև հաշվետու իշխանությունը ժողովրդավարական պետության հիմնաքարն են։

«Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել Վրաստանի ինտեգրման գործընթացին եվրատլանտյան կառույցներին, ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը և անկախ դատական ​​համակարգը»,- գրել է Քլեյթոնը։

Ի դեպ, Գվարամիան ձերբակալվել էր անցյալ տարվա մայիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դահլիճում։ Նա մեղավոր է ճանաչվել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ղեկավարության օրոք լիազորությունները չարաշահելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորն այս որոշումը հրապարակել էր այն ժամանակ, երբ Վրաստանն արդեն դիմել էր ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Գվարամիայի գործը ներառվել է Եվրախորհրդարանի բանաձևում, որն ընդունվել է 2022 թվականի հունիսի 9-ին։

2022 թվականի նոյեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանի կոլեգիան անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, և Գվարամիայի պատիժը վերջնականապես որոշվեց 3 տարի 6 ամիս ժամկետով։

Անցյալ տարի՝ նոյեմբերին, Եվրախորհրդարանի 12 անդամներ նամակ էին հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Գվարամիային ներում շնորհելու կոչով: